Հայտնի օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեն կաթված է ստացել: Նա գիտակցությունը կորցրել է հյուրանոցի համարում և վնասել է ուսը:
79-ամյա երգչուհին գտնվել է Եկատերինբուրգում և համերգի կազմակերպիչները նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց: Երգչուհին հիվանդանոցում մնացել է երկու ժամ, քանի որ հրաժարվել է բժշկական օգնությունից:
«Բժիշկները նրան առաջարկել են գիշերն անցկացնել հիվանդանոցում, սակայն Մոնսերաթը չի համաձայնել: Հավանաբար նա չի վստահում ռուսական բժշկությանը: Կաբալեն ստիպված է եղել նույնիսկ ստորագրել փաստաթղթեր, որ ինքնակամ է հրաժարվում բուժումից և գիտակցում է դրա հետ կապված ռիսկերը»,- լրագրողներին հայտնել են երգչուհու մերձավորները:
Վաղը երգչուհին վերադառնալու է Իսպանիա:










































