ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը համարում է, որ ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցում ձախողվել է:
Ինչպես հայտնում է BBC-ն, Պիլայը հայտարարել է, որ ինքը բազմիցս ՄԱԿ ԱԽ-ին ներկայացրել է Սիրիայում մարդու իրավունքների ակնհայտ խախտումներ, սակայն խորհրդի ղեկավարությունը չի կարողացել համաձայնության գալ այս հարցի շուրջ:
Պիլայի խոսքերով` ՄԱԿ-ը չպետք է սպասի, որ հարյուր հազարավոր մարդիկ մահանան, հետո սկսի գործել:









































