Friday, 03 07 2026
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»

Մահա՞կ ԲՀԿ-ի գլխին

Ոստիկանությունը դեռ Գլխավոր դատախազություն ետ չի ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի գործը: Այդ մասին այսօր «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության լրատվության համաձայն` Սերգեյ Բագրատյանը սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մտել է մարզի Արտաբույնք գյուղի ընտրատեղամաս, փորձել է քվեաթերթիկներ վերցնել, հետո հարվածել է իր այդ գործողությունը կանխել ցանկացող ոստիկանին: Տեղեկատվության համաձայն` միջադեպին մասնակցել էր նաև նախկին մարզպետի որդին:

Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունն այս միջադեպի հետ կապված նյութեր էր նախապատրաստել և ուղարկել Գլխավոր դատախազություն: Սակայն Գլխավոր դատախազությունը այն ետ էր ուղարկել ոստիկանություն` նախապատրաստված նյութերը թերի լինելու պատճառաբանությամբ: Այդ միջադեպից մոտ 1 ամիս է անցել, սակայն ոստիկանությունը այդ նյութերը դեռ չի լրացրել և ետ չի ուղարկել դատախազություն:

Ոստիկանությունից մեզ չհաջողվեց ճշտել դրա պատճառը` արդյոք միջադե՞պն այդքան լուրջ չէր, թե՞ ընդհանրապես միջադեպ էլ չի եղել, որ դրա հետ կապված նյութեր լինեն, և ոստիկանությունն էլ դրանք կարողանա նախապատրաստել: Թե՞ իշխանություններին պարզապես անհրաժեշտ էր ԲՀԿ-ի շուրջ աղմուկ բարձրացնել: Կամ միգուցե միջադեպ եղել է, նախկին մարզպետը ծեծել է ոստիկանին, բայց ԲՀԿ-ի և իշխանությունների միջև այդ գործն առայժմ սառեցնելու քաղաքական պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել:

Ավելացնենք, որ մեր երկրում նման դեպքերը` հատկապես ԲՀԿ անդամների հանցագործությունների հետ կապված, միշտ էլ լուծվել են ոչ թե իրավապահ համակարգում, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում: Եվ չի բացառվում, որ այդ գործն էլ իշխանությունները պահում են համապատասխան պահին ԲՀԿ-ի դեմ օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում