Մի շարք խոշոր ամերիկյան հրեական կազմակերպություններ հայտարարել են, որ չեղյալ են հայտարարում առաջատար բողոքական առաջնորդների հետ բանակցությունները՝ Իսրայելի շուրջ սրված լարվածության պատճառով:
Ինչպես հաղորդում է Al-Arabiya-ն, Ամերիկյան հրեական կոմիտեն, Հասարակության և կոնսերվատիվ ու ռեֆորմիստական հրեականության առաջնորդների հետ կապերի հրեական խորհուրդը չորեքշաբթի օրը հայտարարել են, որ իրենք չեն մասնակցի ազգային քրիստոնեա-հրեական կլոր սեղանի նիստին:
Նման արձագանքի հիմնական պատճառը եղել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված բողոքական եկեղեցու առաջնորդների պահանջը՝ հետաքննություն անցկացնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ:
Բողոքական եկեղեցու առաջնորդերը հրեական պետությանը մեղադրել են պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերի մեջ:
Ամերիկայի պահպանողական հրեականության միավորված սինագոգի ղեկավարն Իսրայելի նկատմամբ հավակնություններն անվանել է «զզվելի և չհիմնավորված»:











































