Հզոր պայթյուն է տեղի ունեցել այսօր Դամասկոսի արևմուտքում՝ Սիրիայի ՆԳՆ շենքի մոտ:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները, ռումբը պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը, ով շենքին է մոտեցել մոտոցիկլետով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը տեղի էր ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, զոհվել էր մի քանի տասնյակ մարդ:
Սիրիական ապստամբական «Ան-Նուսրա» խմբավորումը երեկոյան հարձակվել է Դամասկոսի ռազմաօդային ուժերի համալիրի վրա: Նրանք հարձակումն իրականացրել են երկու ավտոմեքենաների օգնությամբ, որոնց վրա ամրացված են եղել պայթուցիկները:




































