Monday, 22 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

ԱՄՆ-ը ՀՀ-ՌԴ հարաբերություններին չի նախանձում. Ռուբին

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինն այսօր հայ-ամերիկյան տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հայկական կողմի հետ քննարկել են հետագա քայլերը՝ առևտուրը և ներդրումները խորացնելու նպատակով։ «Խոսել ենք բաց. արդյունավետ, հետաքրքիր խոսակցություն է ծավալվել, թե ինչպես կարող ենք մեծացնել ներդրումները, ինչպես կարող ենք ավելացնել աշխատատեղերը»,– ասել է Ռուբինը։ Նրա հավաստմամբ՝ ամերիկյան կողմը ցանկություն ունի խթանել ներդրումները Հայաստանում։

Միաժամանակ նա դժվարացավ ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների հստակ թիվ նշել՝ շեշտելով, որ «միտումները դրական են», բացի 2008 թ-ից, որը բացասական ազդեցություն ունեցավ ԱՄՆ տնտեսության վրա։ Նա համակարծիք է այն տեսակետի հետ, որ ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև առևտրի ծավալները բավարար չեն, որ կարող են ավելի շատ ներդրումներ լինել ԱՄՆ–ի կողմից. «Սա ընդունում ենք որպես հանձնարարություն»։

Անդրադառնալով օրերս տեղի ունեցած հայ-ռուսական համաժողովին՝ Ռուբինը տեսակետ հայտնեց, որ իրենք ուզում են, որ ՀՀ առևտուրն աճի բոլոր երկրների հետ, և չեն կարծում, որ ՌԴ–ն կամ ԱՄՆ–ը մրցելու խնդիր ունեն, և մեկը կարող է պարտվող լինել։ Ըստ նրա՝ զարմանալի չէ, որ ՀՀ-ի առևտրի ծավալները ՌԴ–ի հետ ավելի մեծ են, քանի որ դա կապված է երկու երկրների աշխարհագրական դիրքի հետ. «Այս առումով չենք նախանձում ռուսական կողմին»։

Ռուբինը հրաժարվեց մեկնաբանել «Գլոբալ Գոլդ Մայնինգի» և Վարդան Այվազյանի հետ կապված իրադարձությունները՝ նշելով, որ այս հանդիպման ընացքում առանձին գործեր և դրվագներ չեն քննարկվել, այլ ավելի շատ համակարգային հարցեր են քննարկվել։

Խոսելով այն մասին, թե որքանով է նպաստում արբիտրաժի որոշումների չկատարելը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման վրա՝ Ռուբինը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի չէ դատական համակարգի գործերին անդրադառնալը, սակայն կարևորեց, որ դատական համակարգի ազատ ու թափանցիկ դերը ոչ միայն բաց հասարկության, այլև տնտեսության համար կարևոր է։ Նրա խոսքերով՝ ՀՀ գործընկերության հետ 20 տարիների ընթացքում իրենք աշխատել են ՀՀ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, որ համակարգը լինի բաց ու թափանցիկ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում