YouTube–ում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է լողորդը, փորձելով տպավորություն գործել իր երկու ընկերների վրա, սուզվում սառցակալած լողավազանի մեջ: Սակայն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես նա մտածել էր: Նրան չի հաջողվում ցատկի արդյունքում կոտրել սառույցն ու սուզվել։ Նրա անակնկալ անկումը սառույցի վրա բուռն ծիծաղ է առաջացնում զավեշտալի ցատկի ականատեսների մոտ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Տեսագրությունն արվել է տնամերձ լողավազանի մոտ: Մինչ լողավազանին մոտենալը ծայրաստիճան ինքնավստահ «հերոսը», մոտենալով լողավազանին և գնահատելով սառույցի հաստությունը՝ սկսում է նյարդայնանալ և և մի քանի մարտական շարժումներ անել:
Այդ ողջ ընթացքում նրանք գերմաներով քննարկում են, թե որ հատվածում է ավելի հարմար ցատկելը: Անհաջող փորձերից հետո լողորդը վայր է դնում «զենքերը» և միանում ընկերների ծիծաղին:









































