Newsweek շաբաթաթերթը 2013 թվականից այլևս չի տպագրվի, այն իր գոյությունը կշարունակի միայն էլեկտրոնային տարբերակով:
«Կարծում ենք՝ մենք հասել ենք այնպիսի անցումային պահի, երբ թվային ձևաչափը կլինի մեր ընթերցողներին տեղեկություն փոխանցելու առավել հաջող և արդյունավետ միջոց»,- հրատարակության գլխավոր խմբագիր Թինա Բրաունի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Վերջին տպագիր համարը ընթերցողը կարող է իր ձեռքը վերցնել 2012-ի դեկտեմբերի 31-ին, իսկ նոր ինտերնետ-հրատարակությունը կկոչվի Newsweekglobal:
Էլեկտրոնային ձևաչափի անցնելու հետ կապված սպասվում են լրագրողական հաստիքների կրճատումներ:










































