Արարատի մարզի Հովտաշատ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է դիակ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 18-ին, ժամը 14.41-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Հրշեջ- փրկարարները՝ ջրանցքից (Բաղրամյան փողոցին կից հատված) դուրս են բերել վերոնշյալ գյուղի բնակիչ մոտ 1954 թվականի ծնված Ռոբելֆ Ժամկոչյանի դին:









































