Հոկտեմբերի 17-ին հրապարակված հատուկ կոմյունիկեում, որը նվիրված է Փարիզում ալժիրցի ցուցարարների մահվան տարելիցին, Ֆրանսիայի նախագահը ընդունել է 1961թ. ոստիկանության բռնի գործողությունների փաստը:
«Այդ ողբերգությունից 51 տարի անց ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին, մեր հանրապետությունը ընդունում է տեղի ունեցած փաստը»,- նշված է Ֆրանսուա Օլանդի կոմյունիկեում:
Նա ընդունել է, որ ալժիրցիներին, որոնք Փարիզում դուրս էին եկել ցույցի` հանուն Ալժիրի անկախության, սպանել են «արյունոտ բռնաճնշումների» ժամանակ:
Ալժիրում Օլանդի հայտարարությունը ողջունել են, իսկ ֆրանսիական ընդդիմությունը լուրին միանշանակ չի արձագանքել:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 1961թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում զոհվել են տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ալժիրցիներ:









































