Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում հուսով են, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կանցկացվի նոյեմբերին՝ բոլոր մասնակիցների համար ընդունելի վայրում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Վերջինս մանրամասնել է, որ խոսքը լիակատար բանակցային փուլի մասին է, որն անցկացնում են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Ռյաբկովն ընդգծել է, որ ամեն դեպքում բանակցային այդ փուլը չի անցկացվի Մոսկվայում:









































