Աթենքում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում՝ Սինտագմա հրապարակում, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ականատեսներին, անկարգությունները հրահրել են մի խումբ երիտասարդներ, որոնք հատուկջոկատայինների վրա հրակայուն խառնուրդով շշեր և քարեր են նետել: Ի պատասխան՝ ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Ձերբակալությունների մասին տեղեկություն առայժմ չկա: Ոստիկանության տվյալներով՝ Սինտագմայի շրջանում զանգվածային բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ:
Աթենքում անկարգությունները տեղի են ունենում 24-ժամյա համընդհանուր գործադուլի շրջանակներում, որին մասնակցում են պետական և մասնավոր սեկտորի բոլոր խոշոր արհմիությունները: Երկրում չեն աշխատում խանութները, բանկերը, համալսարանները, դադարեցվել են չվերթները, արգելափակվել երկաթուղիները:








































