Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի առթիվ երեկ կազմակերպել էր Dorians ռոք խմբի բացօթյա համերգը: Համերգի մուտքն ազատ էր:
Համերգը բացել են Թումոյի սաներն իրենց Թումօրքեսթրա, Թումո Բենդ և Թումո Դենս նախագծերով՝ նորարարական տեխնոլոգիաների համադրությամբ: Այնուհետև բեմը տրամադրվել է Dorians-ին:
Համերգի վերջում ռիթմիկ երաժշտական կոլաժ է ներկայացրել DJ Serjo-ն:
Նշենք, որ համերգը ՀԲԸՄ-ի նվերն էր երիտասարդներին և բոլոր երաժշտասերներին: