Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Вертолеты России («Ռուսաստանի ուղղաթիռներ») ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանին Ми-35М ուղղաթիռների առաքումն իրականացվում է պայմանագրի պայմաններին համապատասխան:
Ռուսական ընկերությունը չի հաստատել այն լուրը, թե Ադրբեջանում պետք է ստեղծվի ռուսական արտադրության մարտական և քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման և տեխսպասարկման կենտրոն (համատեղ ձեռնարկություն):
2010 թվականին Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել Ми-35М տիպի 24 ուղղաթիռների գնման մասին: Ռուսական ուղղաթիռների առաջին խմբաքանակը Բաքու է հասցվել 2011 թվականի դեկտեմբերին: Ներկայումս շարունակվում է մնացյալ ուղղաթիռների առաքման գործընթացը: Դրան զուգահեռ, 2010 թվականին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվել էր ռուսական Ми-8/Ми-17 տիպի 60 ուղղաթիռի գնման մասին պայմանագիր:








































