«Իմ տպավորությամբ` Սերժ Սարգսյանին աճեցրել է Ռուսաստանը, իսկ նշանակել է` Արևմուտքը: Իմ տպավորությամբ՝ առկա է անգլոսաքսոնական գիծը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն` անդրադառնալով նախագահական ընտրություններում արտաքին ուժերի ազդեցության վերաբերյալ հարցին:
«Մի՞գուցե այդ արտաքին ուժերի ցանկությունը Հայաստանում այլ բան է, այդ թվում նաև` արտաքին ուժեր ասելով՝ նկատի չունեմ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, և այլն: Այսօր քաղաքականությունները վարվում են ոչ թե երկրներով, այլ երկրների ներսում իրարամերժ կարծիքներ ունեցող խմբավորումներով: Այդ խմբավորումներն իրենց բնույթով ինտերնացիոնալ են, որոնք առկա են աշխարհի տարբեր երկրներում: Իմ պարագայում` չնայած ես ունեմ այդ հնարավորու թյունը Ռուսաստանում ներկայանալի լինելու, իմ կարծիքը հայտնելու, շատ լսելի լինելու և այլն, կփորձեմ նմանատիպ իրավիճակներից դուրս դնել ինձ»,- ասել է Ա. Կարապետյանը: