Թունիսում լրագրողների զանգվածային գործադուլ է: Ազգային բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում՝ էլեկտրոնայինները, դադարեցրել են աշխատանքը` ի նշան պետության կողմից իրենց գործուենությանը միջամտելու դեմ բողոքի: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
«Պետական և մասնավոր ԶԼՄ-ների բոլոր լրագրողներն այսօր գործադուլ են հայտարարել: Մեր նպատակն է ոչ միայն մամուլի և լրագրողների, այլև թունիսցի ողջ ժողովրդի խոսքի ազատությունը»,- հայտարարել է Թունիսի լրագրողների ազգային արհմիության նախագահ Նեջիբա Խամրունին:
Լրագրողները մեղադրում են իշխանություններին ԶԼՄ-ների ղեկավար պաշտոններում իրեց մարդկանց նշանակելու միջոցով նորությունների ժապավենը վերահսկելու մեջ:
Կառավարությունը, արձագանքելով լրագրողների պահանջին, հայտարարել է, որ կվերականգնի մամուլի ազատությունը երաշխավորող երկու դեկրետները, որոնք արդեն ստորագրվել են 2011-ի նոյեմբերի 2-ին` հեղափոխությունից հետո երկրի ժամանակավոր նախագահ Ֆուադ Մեբազայի կողմից, սակայն արգելափակվել իշխող կոալիցիայի կողմից, երբ նա արդեն ընտրություների արդյունքներով եկել է իշխանության գլուխ:






































