Wednesday, 17 06 2026
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ

Վենեսուելան վտարել է պարագվայցի դիվանագետներին

Վենեսուելայի կառավարությունը հոկտեմբերի 17-ին որոշում է ընդունել երկրից պարագվայցի դիվանագետների վտարման մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Վենեսուելայում Պարագվայի դեսպան Վիկտոր Կասարտելիի խոսքերով` իրեն և իր երեք գործընկերներին հրամայվել է 3 օրվա ընթացքում հեռանալ երկրից:

Վենեսուելայի իշխանությունները չեն մեկնաբանել այդ որոշումը: Կասարտելիի խոսքով` այն բանից հետո, երբ Վենեսուելայի իշխանությունները Պարագվայից հետ կանչեցին իրենց դեսպանին, նրանք Պարագվայի իշխանություններից սպասում էին պատասխան արձագանքի: Ռեակցիայի բացակայության պարագայում, կառավարությունը որոշել է անձամբ վտարել Պարագվայի ներկայացուցիչներին իր երկրից:

Ավելի վաղ՝ 2012-ի հուլիսին, Պարագվայի կառավարությունը` նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոյի գլխավորությամբ, Վենեսուելայից հետ էր կանչել իր դեսպանին` Ուգո Չավեսի կաբինետին մեղադրելով պարագվայցի զինվորականների վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ` հունիսին իշխանությունից հեռացած Պարագվայի նախկին նախագահ Ֆերնանդո Լուգոյի նկատմամբ իմփիչմենթ թույլ չտալու նպատակով:

Պարագվայը նաև պերսոնա նոն գրատա էր հայտարարել Վենեսուեալայի դեսպանին, չնայած Վենեսուելայի իշխանությունները նրան Պարագվայից հետ էին կանչել դեռևս հունիսին: Այդ ժամանակ Կարակասը դադարեցրեց նավթի մատակարարումը Պարագվայ` ի նշան Ֆերնանդո Լուգոյի պաշտոնաթողության դեմ բողոքի:

Պարագվայի Կոնգրեսը Լուգոյի դեմ իմփիչմենթ էր հայտարարել հունիսի 22-ին: Նման որոշման պատճառը հունիսի 15-ին ոստիկաների հետ հողազուրկ գյուղացիներին ընդհարումներն էին, որոնց հետևանքով 17 մարդ էր զոհվել: Նոր նախագահ դարձավ Ֆեդերիկո Ֆրանկոն, որը նախկինում զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը:

Հարավամերիկյան պետությունները, այդ թվում՝ Վենեսուելան, Լուգոյի պաշտոնաթողությունը անվանել են պետական հեղաշրջում և չեն ճանաչել Պարագվայում իշխանափոխության օրինականությունը: MERCOSUR և UNASUR հարավամերիկյան կազմակերպությունը Պարագվայի անդամակցությունը դադարեցրին մինչև 2013-ի ապրիլ, երբ Պարագվայում կկանայան նախագահական ընտրություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում