Երեկ, աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը մոտավոր հաշվարկ արեց, թե ինչպես և ինչքան կարող է սնվել կենսաթոշակառուն, որը ստանում է Հայաստանում գործող ամսական միջին կենսաթոշակը` 30 հազար 800 դրամ: Ստացված պատկերից ակնհայտ դարձավ, որ այդքան գումարով կենսաթոշակառուին միայն թերսնում է սպասվում:
Ըստ այդ հաշվարկների` նրանց սննդակարգից իսպառ բացակայում են միսն ու մսամթերքը, կաթնամթերքից կենսաթոշակառուն կարող է միայն պանիր ուտելու շռայլություն թույլ տալ իրեն` օրական 50 գրամ: Միրգ գնելը նույնպես մեր տարեցների համար գրեթե երազանք է: Լավագույն դեպքում` նշված գումարով նրանք կարող են խնձոր գնել և օրական ուտել կես հատ: Դե, իսկ հագուստ գնելու մասին խոսելն անգամ ավելորդ է:








































