ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նորից նախընտրական պայքարում առաջ է անցել հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիից բանավեճի հերթական փուլի ժամանակ հաջող ելույթից հետո։ Այս մասին վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները,- փոխանցում է РИА Новости-ն:
Հետազոտության արդյունքների համաձայն` ընտրողների 48%-ն աջակցում է Օբամային, 33%-ը` Ռոմնիին:
Բանավեճի առաջին փուլից հետո թեկնածուների միջև տարբերությունը 2% էր:
Բանավեճի հերթական փուլը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում:
CNN հեռուստաալիքի հարցման արդյունքներով` ԱՄՆ-ում հեռուստադիտողներն Օբամային համարել են բանավեճի այդ փուլի հաղթող:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:









































