«Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին էլեկտրոնային ստորագրության օգտագործման պարտադրանքի հաշվին կառավարությունը մինչև տարեվերջ կհավաքագրի շուրջ 220 մլն դրամ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների` էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման համար անհրաժեշտ 6 հազար դրամ մուծումից ՀՀ կառավարությունը փոխհատուցել է միայն 3 հազարը: Անհրաժեշտ վճարների փոխհատուցման հարցը` մինչ օրս հնչած պաշտոնական հայտարարություներում այլ կերպ է ներկայացվել»:









































