Foxconn ընկերության ներկայացուցիչը The Wall Street Journal-ում տված հարցազրույցում հաղորդել է, որ iPhone 5–ը արտադրության բարդության տեսանկյունից շատ է տարբերվում էլեկտրոնիկայի մյուս արտադրանքներից:
«iPhone 5–ն ամենաբարդ սարքն է, որը Foxconn-ը երբևէ հավաքել է: Որպեսզի այն բարակ լինի, պետք է շատ ջանք թափել: Եվս որոշ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչպես ճիշտ հավաքել նոր սարքը: Փորձ է անհրաժեշտ, և այժմ կարելի է խոսել այն մասին, որ մեր աշխատանքի արտադրողականությունն օրեցօր աճում է»,-հայտարարել է Foxconn-ի աշխատակիցը, ով ցանկացել է գաղտնի մնալ:









































