Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոսել է Լեհաստան – Անգլիա հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
«Չեմ կարծում, թե մեր լավագույն խաղերից էր: Բայց այս պարագայում պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, որոնք կարող էին ազդել խաղի վրա: Սա էր ամբողջ պատճառը, որ մենք ստիպված եղանք խաղալ հեռահար փոխանցումներով, ոչ թե կարճ փոխանցումներով:
Բավարարված եմ ոչ-ոքիից, սակայն ինձ դուրս չեկավ մեր թիմի ելույթը: Սա շատ կարևոր միավոր է մեզ համար»,- BBC-ն փոխանցում է Հոջսոնի խոսքերը:







































