Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Մեկը փղի ոտքն է բռնել, մեկը՝ կնճիթը. Ո՞ւր է Երևանի հավաքական-բանակցած տեսլական հատակագիծը (տեսագրություն)

«Դիսկուրսի» այս հաղորդումը նվիրված է Երևանին, որն օրերս նշեց իր ծննդյան 2794-ամյակը։ Մեր հյուրերն են Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և քաղաքագետ Նվարդ Մանասյանը։

 Պրն Դովլաթյան, օրերս մեծ շուքով նշվեց Երևանի տարեդարձը, բավական գումարներ էին ծախսվել, սակայն բազմաթիվ կարծիքներ են հնչում, որ դրա փոխարեն կարելի էր մայրաքաղաքի որևէ խնդիր լուծել։ Արդյո՞ք Երևանի կառավարումը, ֆինանսների օպտիմալ ծախսումը, առաջնահերթությունների սահմանումը ադեկվատ է Երևանում առկա խնդիրներին։

 – Այո, ադեկվատ է։ Գիտենք, որ քաղաքը տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ ունեցող բարդ օրգանիզմ է։ Ես պոպուլիստական եմ համարում այն մոտեցումը, երբ ասում են, թե այդ փողերը ծախսեք շինարարության վրա, սոցիալական ոլորտում. դրանք միտինգային տրամադրություններ են։ Այդ խնդիրները լուծվում են։ Ես ապրում եմ Աջափնյակում, որտեղ կան խրուշչովյան շրջանի բազմաթիվ շենքեր, որոնք վթարային վիճակում են։ Ներդրումների մեծ ծրագիր է մշակվում հիմա, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել։ Տարիներ առաջ ես նկարահանեցի «Մեր բակ-1» մյուզիքլը (շատերը կարող են սիրել, չսիրել), բայց ես ասեմ դրա տեսլականը՝ մութ ու ցուրտ տարիներ, հետպատերազմյան շրջան, բայց ժպիտ պե՞տք էր։ Կարող էինք այդ ֆիլմը չնկարել և գումարը ծախսել  այլ նպատակով։   

 Ն.Մ.- Պրն Դովլաթյան, դուք ի սկզբանե ունեցել եք տեսլական և խնդիր եք լուծել։ Պիկասոն էլ, օրինակ, միանշանակ չի ընկալվում։ Քաղաքի դեպքում այս նույն բանը չկա։ Դուք ասում եք, որ քաղաքը շատ բարդ ապրող  օրգանիզմ է, բայց ես տեսնում եմ, որ քաղաքի ներկայիս կառավարիչները նրան վերաբերվում են որպես մի ատաղծի, որի վրա կարող են որպես մեծագույն, տաղանդաշատ անհատականություն նկարչություն անել։ Վաղուց արդեն այդ գրանդիոզության ժամանակներն անցել են, երբ մեկը հավակնություն ունի սեփական տեսլականը ատաղծի վրա դնելու, և այդ ատաղծի մեջ մենք խաղացողներ ենք։ Այսինքն՝ մենք երկչափանի չենք։ Բյուզանդի փողոցում եղավ նույնը։ Հյուսիսային պողոտան մենք արդեն սիրում ենք, որովհետև մեզ վարժեցրին դրան։ Ի՞նչ են անում մեծ մտածողները՝ քաղաքի պատասխանատուները, ժողովրդավարական քաղաքական հարաբերությունների համակարգում։ Այդտեղ, դասական առումով, 21-րդ դարում մասնակցում է սոցիումը, և դրա համար գտնում են կառուցված, կազմակերպված ձևեր։ Այդ ամենում ավագանին, որպես մեր խտացած ներկայություն, ունի ուղղորդող և դիսկուրսի միջավայր ստեղծող առաքելություն։ Ցավոք, մենք դա չենք տեսել։ Հողի նկատմամբ վերաբերմունքը առանձին անհատինը չէ և նրա գերակայությունը չէ։ Հողի նկատմամբ վերաբերմունքը հավաքական երևույթ է։ Նորմալ երկրում հանրային սեփականության օտարման հատուկ կարգ կա, և դա չի արվում մասնավոր սեփականության համար։ Բուզանդի փողոցը կամ Հյուսիսային պողոտան ո՞ր մի հանրային շահի համար արվեցին։ Հիմա մարդակենտրոն քաղաքաշինության մասին պետք է խոսենք։ Էկոլոգիական համերաշխության խնդիրը Երևանում չի լուծվել։ Հիմա մենք կարծես կուրության մեջ ենք՝ մեկը փղի ոտքն է բռնել, մեկը՝ կնճիթը, ապրում ենք ինչ-որ երևակայական աշխարհում և չունենք հավաքական-բանակցած տեսլական, որը կոչվում է քաղաքի հատակագիծ։

 Մ.Դ.- Բացի այդ՝ չկա ընդդիմություն։

 Ն.Մ.- Ավագանին պիտի լիներ ընդդիմություն։

 Մ.Դ.- Ավագանին ջահել օրգանիզմ է։

 Ն.Մ.- Բայց այնտեղ իմաստուն մարդիկ կան, ձեզ նման արվեստագետ կա։

 Մ.Դ.- Ես խոսում եմ ավագանու ինստիտուտի մասին։ Առաջին անգամ է, որ քաղաքը, համայնքը ունի իր միակ օրգանը՝ ավագանին։ Կային ավագանիներ տարբեր համայնքներում, հիմա դա չկա։ Միայն քաղաքինն է՝ 65 հոգի։ Աշխատանք տարվում է, և պետք է ժամանակ անցնի, որ լավն ու վատը գնահատես։ Մինչ օրս մենք, քաղաքապետարանի հետ համատեղ, հղկում ենք օրենքները։ Ընտրությունների ժամանակ ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, բավական տեղեր վերցրեց՝ 65-ից 15-ը, եթե չեմ սխալվում։

 Բացարձակ մեծամասնությունը Հանրապետականինն է, ՀԱԿի դերն, ըստ էության, չկա։

 Ն.Մ.- Քաղաքացիներիս փեշակը պետք է լավ խոսելը լինի։ Մաշտոցի պուրակի կոնֆլիկտից հետո ուղղվե՞ց քաղաքաշինական քաղաքականությունը։ Այնտեղ օրենսդրական բացեր ի հայտ եկան։ Փաստացի, նորից դոմինացվեց անհատի կամքը։

 Մաշտոցի պուրակի հարցում ավագանու պասիվություն արձանագրեցի՞ք, պրն Դովլաթյան։

– Ոչ, իհարկե, չարձանագրեցի։ Ես տեղյակ էի, որ այդ տաղավարները ժամանակավորապես (մոտավոպապես մեկ տարով) պետք է տեղադրվեին, այդ մասին փաստաթուղթ կար։ Իսկ նույն երիտասարդությունը ինչո՞ւ չէր գնում երկու մետր այն կողմ, ծննադատան կողքին գտնվող բենզալցակայանի դեմ պայքարում։

 Ն.Մ.- Բենզալցակայններն առանձին քաղաքաշինական լուրջ պրոբլեմ են։

 Քննադատվում է քաղաքապետարանը, ավագանին, քաղաքաշինությունը և, ընդհանրապես, կառավարումը։ Արդյոք ավելի հեշտ չէ՞ քննադատելը, երբ փորձում ենք պատկերացնել, թե ինչպիսի աշխատանք պիտի տարվի այս իրավիճակում, երբ երկրում, հասկանալի է, ովքեր են իշխում, ինչ կլաններ են, օլիգարխիկ համակարգը, երբ իսկապես դժվար է այդ համակարգի դեմ պայքարել և նրանից ինչոր բաներ վերցնել։ 

 Ն.Մ.- Համաձայն եմ, որ երբեք չի կարելի նախանձել կառավարիչներին, բայց մենք իրավունք ունենք արժանապատիվ կյանքի, որը ենթադրում է հավաքական տեսլական։ Չի կարելի նսեմացնել քննադատությունը. դա դատարկ խոսք չէ, վստահ ենք, որ քննադատում ենք։

 Արդյո՞ք շատ չենք պահանջում օրվա քաղաքային իշխանություններից։

 Ն.Մ.-Իրավունք ունենք պահանջելու։ Առնվազն երկու սոցիալական լուրջ ցնցում են ապրել քաղաքն ու հայկական հավաքականությունը։ Եվ քաղաքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ինքը սոցիալական քայքայված ցանցեր ունի, և այդ քաղաքաշինության մեջ շենքային տրամաբանությունը հենց դրանից է գալիս։ Առաջին ցնցումը եղավ, երբ Էջմիածին բերեցին արևմտահայերի որբուկներին, երկրորդ նման ցնցումը եղավ, երբ մետրոպոլիտենն էր կառուցվում՝ քաղաքը պետք է դառնար միլիոնանոց։ Դա տեղահանություն էր։ Եվ հիմա անկախ հանրապետության մեջ մենք ունեցանք Բյուզանդ։ Մեկն արեց թուրքը, մյուսը՝ ավտորիտար ռեժիմը։ Չասենք ժողովրդավարություն, հոգնեցինք, 15-20 տարի մեզ ասում են՝ ժողովրդավարություն, հանրապետություն, ՀՀ Սահմանադրություն, որը մեզ համար գոյություն չունեցող փաստաթուղթ է։ Ես ուզում եմ նորմալ միջավայրում ապրել։ Էլ արձանները չասեմ, կավից ծեփած այդ սարսափելի արձանները…

 Մ.Դ.- Միգուցե չանցավ իմ տեսակետը, այդպես էլ է պատահում։ Ավագանին կենդանի օրգանիզմ է, որտեղ դիսկուրսներ են լինում։ Ավագանին երկրի նախագահ չէ։ Մենք ունենք Հանրային խորհուրդ, ինչո՞ւ է նա լռում։

 Ն.Մ.- Ավագանին բարձրագույնն է։

Մ.Դ.- Մենք ունենք հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ, որտեղ այդ հարցերը քննարկվում են։ Մենք աշխատում ենք քաղաքապետարանի հետ։

 Ն.Մ.- Արտգործնախարարության շենքն օտարվեց, 30 պատմամշակութային հուշարձան այլևս գոյություն չունի։ Որոշում կայացվեց տեղափոխել. դրա կոնցեպտը ո՞րն էր։

 Մ.Դ.- Եկեք չխառնենք. արտգործնախարարության շենքը պետգույքի կոմիտեի որոշման հարց է։ Մեր արտգործնախարարությունը վերջապես իր շենքն է ունենալու։

 Ասելիքը շատ է, ժամանակը՝ քիչ, կարծում եմ, էլի առիթներ կունենանք անդրադառնալու Երևանի խնդիրներին։

 Հաղորդաշարն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում