Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը շվեյցարական Le Temps թերթին տված հարցազրույցի ժամանակԹուրքիային սպառնացել է պատասխան գործողություններով, եթե Թուրքիան որոշի հարձակվել Սիրիայի քրդերի վրա.
«Թուրքիան պետք է հեռու մնա սիրիական հակամարտությունից և վերջ տա ինտրիգներին: Եթե թուրքական բանակը հարձակվի Սիրիայի քրդերի վրա, ապա մենք շատ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկենք Թուրքիայի տարածքում: Միևնույն ժամանակ PKK-ն շարունակում է բացարձակապես բաց մնալ՝ Անկարայի հետ ամեն տիպի բանակցություն վարելու համար»:








































