Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը չի պատրաստվում վաճառել Արյեն Ռոբենի տրանսֆերը:
Ռոբենի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականի հուլիսի 1-ին, սակայն գերմանական ակումբը պատրաստվում է հոլանդացուն իր կազմում պահել մինչև նրա մարզական կարիերայի ավարտը.
«Արյեն Ռոբենը «Բավարիա»-ի մարզաշապիկը երբևէ կրած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա հիանալի ելույթներ է ունենում մեր թիմում: Նրա ջանքերի գնով մենք ՉԼ գավաթի 2010թ խաղարկությունում հայատնվեցինք քառորդ եզրափակչում: Ռոբենը «Բավարիա»-ում կխաղա մինչև իր մարզական կարիերայի ավարտը»,- հայտարարեց Հյոնեսը:









































