Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի դիրքորշումը դրականորեն փոխվել է, ինչը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերով, սադրանքի փորձ է։
«Ի՞նչ է նշանակում՝ փոխվել է։ Հայաստանի դիրքորշումը բավական հստակ է, և ի՞նչ փոփոխություններ այստեղ պետք է տեղի ունենային։ Ավելին, առաջին հերթին Ադրբեջանն ինքը պետք է հայտարարի, որ ոչ թե փոխել է, այլ պատրաստվում է փոխել իր դիրքորոշումը։ Մնացածը, իհարկե, բացառապես քարոզչություն է»։