ՊՍԺ-ի մարզական գծով տնօրեն Լեոնարդոն հերքել է «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին շրջանառվող լուրերը:
«Արիստոկրատներ»-ի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը, իսկ նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը Էշլին մերժել է: Ուստի ֆուտբոլիստը կարող է այլ ակումբ տեղափոխվելու բանակցություններ վարել արդեն առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ:
Անգլիական գրանդները` «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն, Daily Mail-ի տեղեկությունների համաձայն, շուտով տեղափոխության առաջարկ կանեն 31-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Էշլի Քոուլը հանդես է գալիս «Չելսի»-ի կազմում 2006 թվականից: Այս ընթացքում նա մասնակցել է 166 հանդիպումների և 7 գոլի հեղինակ դարձել:






































