Հետազոտողները հայտնաբերել են, որ եսասիրությունը իրոք կարող է մարդուն երջանիկ դարձնել: Սակայն Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր ընտրում են էգոիզմի ճանապարհը, հաճախ պայքարում են մեղքի զգացումի դեմ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մանկուց մարդկանց սովորեցնում են մերձավորի մասին հոգ տանել:
Հաճախ մարդիկ իրենց չբավարարված են զգում, եթե առաջնային են համարում ուրիշների ցանկությունները: Մասնավորապես, դա նշանակում է հրաժարվել այն բաներից, որոնք երջանկացնում են նրանց:









































