Թաեքվոնդոյի միջազգային և ՌԴ ֆեդերացիաները առաջին անգամ Մոսկվայում անցկացրին Եվրոպա – Ասիա մրցամարտ: Ասիա աշխարհամասը ներկայացնում էր Իրանը, որը քաշային բոլոր չորս կարգերում հայտավորել էր աշխարհի գործող չեմպիոններին: Տատամի ելան նաև կազմակերպիչ կողմի` Ռուսաստանի և ասիական մեկ այլ երկրի` Հորդանանի հավաքականները:
Նորամուծություն էր կատարվել նաև մրցակարգում: Երկուական րոպե տևողությամբ, երեք ռաունդից բաղկացած մենամարտի փոխարեն կիրառվեց երկու ռաունդից բաղկացած հինգական րոպեանոց մենամարտ:
Եվրոպացիների կազմում բոլորից շատ միավորներ վաստակեցին Արման Երեմյանը (80 կգ, 28 միավոր) և Եվրոպայի կրկնակի ու աշխարհի նախկին չեմպիոն, խորվաթ Ֆիլիպ Գրիկը (68 կգ, 26 միավոր):
Թիմային պայքարում հավաքականները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. Իրան, Ռուսաստան, Հորդանան:









































