Միևնույն խոսքը կամ ձայնը ընկալվում է տարբեր կերպ՝ կապված ձեռքերի տարբեր շարժումների հետ:
Հետազոտողները կարծում են, որ իրենց բացահայտումը կարող է օգնել վերականգնել մարդու խոսքի ունակությունները ինսուլտից հետո:
«Խոսքը հիմնականում մշակվում է ձախ կիսագնդում և ոմանք կարծում են, որ դա կապված է շատ արագ փոխվող ձայների վերլուծության հետ»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
«Քանի որ ձախ կիսագունդը ղեկավարում է աջ ձեռք, իսկ աջ կիսագունդը` ձախ, ապա երկու կիսագնդերը տարբեր ձայների ուղղությամբ են մասնագիտացած: Ձախ կիսագունդը սիրում է արագ փոփոխվող ձայներ, իսկ աջ կիսագունդը ավելի լավ ընկալում է դանդաղ փոխվող ձայները»,- նշվում է հետազոտության մեջ:
Դա բացատրում է մարդու շարժման և ընկալման ունակության միջև կապը:
«Եթե մենք կարողանանք հասկանալ ձայնի ընկալման հիմնական մեխանիզմը, ապա դա կնպաստի օգնել այնպիսի մարդկանց, ովքեր խոսելու հետ կապված դժվարություններ ունեն ինսուլտից կամ գլխուղեղի ստացած վնասվածքից հետո»,- ամփոփվում են գիտնականները:










































