Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում միաժամանալ հարձակում են գործել երկու պահակակետի վրա:
Քուրդ զինյալներն ականանետերով հրետակոծել են դրանք, որից հետո երկարափող զենքերով գնդակոծել են թուրք զինծառայողներին: Հաքքարիի ժանդարմերիայի հրամանատարությունը հայտարարել է, որ այդ բախումը գրանցվել է այսօր առավոտյան:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 զինծառայող: Հարձակումից հետո ժանդարմերիայի զինծառայողները լայնամասշտաբ որոնողական գործողություններ են սկսել տվյալ տարածաշրջանում:









































