Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հուսով է շարունակել Վրաստանի հետ արդյունավետ համագործակցությունը իրանական և թուրք-սիրիական հարցերում.
«Թբիլիսիում ես հանդիպեցի նախագահի և ապագա վարչապետի հետ: Այդ հանդիպումներում մենք քննարկեցինք Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Այս հարցում ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև ձևավորվել են լավ հարաբերությունները: Մենք հիանալի համագործակցում ենք նաև թուրք-սիրիական հարցում: Վրաստանը կոչված է խաղաղապահի դեր խաղալ տարածաշրջանում»:










































