Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հանցավոր անցյալ ունեցող 10 միլիարդատերերը. Forbes

Հսկայական կարողության տեր միլիարդատերերը հաճախ են մեղադրվում տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած սովորական խուլիգանությունից մինչև հարկերից խուսափում և ֆինանսական բուրգերի ստեղծում,- գրում է NEWSru.com գործակալությունը:

Նման վերջին սկանդալը բռնկվել է միլիարդատեր Ուլիլյամ Կոխի շուրջը (Forbes-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում 276-րդն է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ): Նրա դեմ կողոպուտի մեղադրանքով հայց է ներկայացրելOxbow Carbon ընկերության աշխատակիցը: Գործարարի պաշտպանները պնդում են, որ նա անմեղ է, և որ կողոպուտի մասին հայտնած աշխատակիցն ինքը կասկածվում է խարդախությունների մեջ, որն ընկերությանը հասցրել է 40 մլն դոլարի վնաս:

Forbes ամսագիրը հիշատակում է 10 այլ դեպք, երբ վերջին տարիներին միլիարդատերերը դարձել են տարբեր քրեական գործերի մասնակից, որոնց մի մասն ավարտվել է խիստ դատավճռով:

Kingfisher Airlines ավիաընկերության, ինպես նաև F1 Force India խմբի սեփականատեր, հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալիան (Forbes-ի վարկանիշային աղյուսակում 1153-րդն է) ձերբակալվել է 2012 թ. հոկտեմբերի 12-ին: Նա մեղադրվում է Հայդարաբադի օդանավակայանում 2 մլն դոլար օդանավակայանի վճարից խուսափելու մեջ: Բացի այդ, Մալիայի դեմ կարող է մեղադրանք ներկայացվել ընկերության աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու համար, ինչն արդեն մի քանի գործադուլի տեղիք է տվել: Փորձագետների խոսքերով՝ Kingfisher Airlines ընկերության ֆինանսական վիճակը ողբալի է:

Ֆրանսիացի հայտնի գալերիստ և անտիկվար Գի Վիլդենշտեյնը մեղադրվել է հարկերից խուսափելու մեջ. 2012 թ. փետրվարին դատարանը վճիռ կայացրեց՝ Վիլդենշտեյնին պարտավորեցնելով վճարել 250 մլն եվրո: Հայտնի կոլեկցիոները և միլիարդատերը 2011 թ. գարնանը մեղադրվում էր գողացված ապրանք պահելու մեջ: Վիլդենշտեյնի ինստիտուտի պահեստի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին 20 տարի առաջ գողացված նկարներ:

Բրիտանացի Հանս Քրիստիան Ռաուզինգը 10 մլրդ դոլար կարողությանբ դատարանի առաջ է կանգնել ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Բացի այդ, նա մեղադրվում է այն բանում, որ կնոջ մարմինը երկու ամիս պահել է տանը, քանի որ իր խոսքերով՝ ոչ մի կերպ չի կարողացել բաժանվել նրանից: Ռաուզինգն իր կարողությունը ժառանգել է պապից՝ Tetra Pak ընկերության հիմնադրից:

Sotheby’s-ի նախկին ղեկավար Ալֆրեդ Թաուբմանը (Forbes-ի վարկանիշային աղյուսակում 491-րդն է) 9 ամիս բանտում է անցկացրել աճուրդների կեղծման համար: Բանտից դուրս գալով՝ մագնատը վերադարձրել է իր կարողությունը (այս պահին՝ 1.5 մլրդ դոլար): Նա 25 առևտրի կենտրոնների սեփականատեր է ԱՄՆ 16 նահանգներում, ինչպես նաև ունի ժամանակակից արվեստի մեծ հավաքածու:

Մեկ այլ ամերիկացի՝ Ռոբերտ Ալան Սթենֆորդը, 110 տարվա ազատազրկման է ենթարկվել ֆինանսական բուրգ ստեղծելու և 7 մլրդ դոլարի խարդախությունների մեղադրանքով:

Galleon հեջ ֆոնդի հիմնադիր Ռաջ Ռաջարաթնամը մեղավոր է ճանաչվել անօրինական ինսայդերական գործարքներից եկամուտ ստանալու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2003-2009 թթ. միլիարդատերն աշխատել է 63.8 մլն դոլար՝ օգտագործելով ներքին կորպորատիվ տվյալները, որոնք ստացել է տարբեր՝ մասնավորապես Google, Intel и Hilton Hotels ընկերություններում իր մարդկանցից:

Հարավկորեական SK Group ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չեյ Տե Վոնը 2003 թ. 7 ամիս բանտում է անցկացել խարդախության մեղադրանքով, ազատ արձակվելուց հետո դարձյալ գլխավորել է ընկերությունը: Նրան ներում է շնորհվել 2008 թ:

Եգիպտոսի խոշորագույն Ezz Steel մետալուրգիական ընկերության սեփականատեր Ահմադ Էզզը մեղավոր է ճանաչվել փողերի լվացման, ինչպես նաև պետական միջոցներն անօրինական կերպով յուրացնելու և անօրինական հարստացման մեջ. նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Marc Rich & Co. ընկերության (ներկայում՝ Glencore) հիմնադիր Մարկ Ռիչը (ԱՄՆ) 1983 թ. ամերիկյան Ֆեմիդայի կողմից մեղադրվել է իրանական նավթի անօրինական առևտրի և հարկերից խուսափելու մեջ, որից հետո թաքնվել է Շվեյցարիայում: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հրաժարական տալուց առաջ ներում է շնորհել Ռիչին: Սակայն գործարարը շարունակում է ապրել ԱՄՆ սահմաններից դուրս՝ վախենալով վերադառնալ երկիր:

Ռուս գործարար, Ազգային պահուստային բանկի սեփականատեր Ալեքսանդր Լեբեդևը քրեական գործի մասնակից է դարձել 2011 թ. սեպտեմբերի 16-ին «ՆՏՎականներ» ծրագրի ժամանակ ստուդիայում տեղի ունեցած միջադեպից մեկ տարի անց: Այդ ժամանակ նախկին Mirax Group-ի սեփականատեր Սերգեյ Պոլոնսկու հետ քննարկմանը գործարարների միջև ծեծկռտուք էր սկսվել, որը 10 օր անց Ռուսաստանի քննչական կոմիտեն որակեց որպես խուլիգանություն՝ «քաղաքական ատելության դրդապատճառներով հասարակական կարգի կոպիտ խախտմամբ»: Լեբեդևի դեմ առաջ քաշված հոդվածով նրան կարող է սպասվել մինչև 2 տարվա ազատազրկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում