Monday, 08 06 2026
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

Ինչպե՞ս կդասավորեն աստղերը քաղաքական դաշտը

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ տեղի է ունենալու ԵԺԿ համագումարը: Կարելի է չկասկածել, որ Սերժ Սարգսյանը Բուխարեստում այսօր եվրոպացիների ականջները կշոյի եվրաինտեգրացիայի անհագ ծարավի մասին իր հերթական ելույթով` փորձելով ներկայանալ որպես 21-րդ դարի մեծագույն բարեփոխիչ: Իսկ այդ ընթացքում Հայաստանի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում է և հանդիպումներ է ունենում տեղի իշխանության, նաև ՀԱՊԿ-ի ղեկավարության հետ: Արթուր Բաղդասարյանն էլ Մոսկվայում, անկասկած, ամեն ինչ կանի հավատացնելու համար, որ Սերժ Սարգսյանը Բուխարեստում ընդամենը «լապշա է կախ տալիս» եվրոպացիների ականջներից, իսկ իրականում մինչև ականջների ծայրը նվիրված է ռուսներին:

Ինչո՞ւ կամ ինչպե՞ս են հավատում Արևմուտքը կամ Ռուսաստանը այդ երկակի խաղին, որ արդեն տարիներ շարունակ վարում է Հայաստանի իշխանությունը` փորձելով այդ միջոցով արտաքին հովանավորներ գտնել իր պարբերական վերարտադրության համար:

Իսկ ո՞վ ասաց, որ հավատում են: Որևէ մեկը թող չկասկածի, որ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում չեն հավատում Հայաստանի իշխանության երդումներին: Եվ այդ իշխանության հաջողությունն իրականում նրանում է, որ երկուստեք չեն հավատում այդ երդումներին: Եթե հանկարծ որևէ մեկը հավատաց, դա կարող է Հայաստանի իշխանության վրա շատ թանկ նստել, բայց ոչ ոք չի հավատում Հայաստանի երդումներին: Դրա համար էլ Արևմուտքն էլ, Ռուսաստանն էլ աստիճանաբար ուժեղացնում են ճնշումը Հայաստանի վրա: Նրանք ունեն, բնականաբար, ճնշման տարբեր լծակներ, տարբեր մեթոդներ, ունեն գործունեության տարբեր ավանդույթներ, բայց ճնշումն ակնհայտորեն երկուստեք մեծանում է: Եվ այստեղ Հայաստանի համար վտանգներն ու հնարավորությունները դառնում են 50/50:

Մի կողմից` Հայաստանն ուղղակի կարող է ճզմվել Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, մյուս կողմից` Հայաստանը կարող է օգտագործել մրցակցության այդ սրացումը, բայց դրա համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանն ընդհանրապես: Մինչդեռ դա հասկանալը կարծես թե չափազանց բարդ է, որովհետև Հայաստանը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերի մակարդակով հանրայնորեն չի ձևակերպել իր ցանկություններն ու պատկերացումները, և այս առումով չկա որևէ լեգիտիմ կոնցեպտ, որի վրա հնարավոր է կառուցել Հայաստանի մարտավարությունն այդ բարդ պայմաններում:

Իսկ քաղաքական սուբյեկտները, այդ ամենով զբաղվելու փոխարեն, զբաղված են նախագահական ընտրություններից առաջ արտաքին դիրեկտիվների սպասումով, թե ինչպես կդասավորվեն աստղերը Արևմուտքում և Ռուսաստանում, ու այդ դասավորությունն ինչպես կդասավորի քաղաքական ուժերին Հայաստանում: Դրա համար էլ որևէ քաղաքական ուժ չի համարձակվում կոնկրետ խոսել նախագահական ընտրություններում իր անելիքների մասին և բոլորը զբաղված են դետեկտիվ «գրելով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում