«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում «անգլերեն լեզու» առարկայի դասավանդման համար աշակերտներից պահանջում են 4 հազար դրամ: Քաղաքացու պարզաբանմամբ, եթե ծնողները չեն կարողանում վճարել 4000 դրամը, ապա երեխան այդ դասաժամին մնում է ազատ և սպասում է հաջորդ դասին:
Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, սակայն, հերքեց այս լուրերը, նաև խորհուրդ տվեց անտեսել այն` պատճառաբանելով, որ դա անանուն զանգ է եղել, և ինչ-որ մեկը ցանկանում է դպրոցի անունը պղտորել: «Դպրոցը իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագրեր, և այն իրականացվում է կամավորության սկզբունքով իսկ այդ լրացուցիչ դասերն արվում են դասերից հետո»,-նշեց նա:










































