Դանիել Սփենսերը, ըստ լուրերի, հանդիպում է «Պարեր աստղերի հետ» շոուի իր պարընկերոջ հետ: Միաժամանակ նա շարունակում է ամուսնու` Ռասել Քրոուի հետ շփվել` կարծես ոչինչ չի պատահել:
Դեռ չէր հասցրել «գլադիատորի» ամուսնալուծության մասին լուրը տարածվել աշխարհի լրատվամիջոցներում, երբ նոր մանրամասներ ի հայտ եկան: Առաջինը լուրերն էին այն մասին, որ աստղերի ամուսնությունը «քանդվել է» Ռասելի անընդհատ զբաղվածության պատճառով, իսկ երկրորդն այն էր, որ Դանիել Սփենսերը երիտասարդ սիրեկան ունի: Խոսում են, որ կինը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է Դամիան Վայթվուդի հետ:
Ինքը՝ Ռասել Քրոուն հրաժարվում է այս թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն անել։









































