Hurricane կործանիչները մեծ դեր են խաղացել 1940 թ. Բրիտանիայի համար հայտնի ճակատամարտի ժամանակ: Երկրորդ համաշխարհային պատերազմից պահպանված ինքնաթիռների շարքին է դասվում Hurricane Mk XIIa 5711, որը դեռևս կարող է թռչել:
Ինքանթիռն աճուրդի կհանվի դեկտեմբերի 3-ին՝ Ուեյբրիջում: Այն նախատեսվում է վաճառել 3 միլիոն դոլարով: 500 կգ կշռող ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 518 կմ է:
Ճակատամարտին մասնակցելուց բացի, կանադական ռազմաօդային ուժերին պատկանող այս ինքնաթիռը 1942 թ. գերմանական հարձակումներից պաշտպանել է Բրիտանիայի դաշնակիցների նավերը: 1947 թ. կործանիչը «հեռացվել է» բանակի ծառայությունից: Ավելի ուշ Hurricane Mk XIIa 5711–ը վերանորոգվել և 1989 թ. վերանորոգումից հետո առաջին անգամ մեկնել է թռիչքի:





































