Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի են ունենում Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները:
F խմբում ընդգրկված Ռուսաստանի ու Ադրբեջանի հավաքականները բախվեցին միմյանց: Հանդիպումը տեղի էր ունենում Ռուսաստանի ընտրանու հարկի տակ՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Խաղն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 1:0:
Հարկ է նշել, որ ռուսներին չէր հաջողվում առավելության հասնել ադրբեջանցիների հանդեպ մինչև խաղավարտ: Սակայն 84-րդ րոպեին նշանակված տասնմեկմետրանոցի շնորհիվ Ռուսաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Շիրոկովը:







































