Football-Italia-ն հաղորդում է, որ Հռոմի «Լացիո»-ն հետաքրքրություն է ցուցաբերում գերմանական «Շալկե»-ի ֆուտբոլիստ Կլաս Յան Հունտելարի հանդեպ:
Հատկանշական է, որ հոլանդացին պայմանագիր ունի ակումբի հետ մինչև 2013 թվականի ավարտը: Այսպիսով՝ նա կկարողանա բանակցել ցանկացած ակումբի հետ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Հունտելարը մեկ տարի անցկացրել է նաև իտալական «Միլան»-ի կազմում, սակայն 25 խաղում դառնալով ընդամենը 7 գոլի հեղինակ՝ թողել է միլանյան ակումբը:








































