Պարզվում է՝ աչքի հատուկ հետազոտությունը թույլ կտա վաղ փուլում ի հայտ բերել Ալցհեյմերի հիվանդությունը: Այս մասին հաղորդում է zdorovieinfo.ru-ն:
Ալցհեյմերի հիվանդությունը ըստ էության նյարդաբանական է, որն արտահայտվում է հիշողության նվազմամբ, խոսքի և շարժումների խաթարմամբ:
Ներկայում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումը բավականին բարդ է: Սակայն վերջերս բրիտանացի գիտնականները հիվանդության ախտորոշման նոր մեթոդ են հայտնաբերել՝ հիմնված աչքի շարժման վրա:










































