Tuesday, 23 06 2026
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը

«Օգնիր եղբորդ»-ի մարդասիրական ինքնաթիռի բարեհաջող վայրէջքը Հալեպ Հայաստանի շրջափակման ճեղքումն էր

Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղևորվեց Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը` բեռնված 14 տոննա մթերքով: Թռիչքն իրականացրել է «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը` հայկական անձնակազմով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամներ` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և Համազգային հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ, կարելի է համարել քաղաքացիական նախաձեռնության լուրջ հաջողությունը, որը ոչ միայն նախաձեռնության խմբի հաջողությունն էր, այլև բազմաթիվ կազմակերպությունների, անհատների և ողջ հասարակության: Ըստ նրա` երեկ տեղի ունեցածը ինչ-որ չափով նաև Հայաստանի շրջափակման ճեղքումն էր:

«Կողմերի միջև բանակցությունները երկար տևեցին: Բանակցում էին նախաձեռնող խումբը, օդային ընկերությունը, ընդունող երկիրը, միջանկյալ տարբեր երկրների իշխանությունները: Մի շարք առաջարկներ եղան Թուրքիայի քաղաքներից մեկում ժամանակավորապես վայրէջքի և բեռի զննման առնչությամբ: Էրզրումն ամենահարմար ընտրությունը չէր, բայց մենք կատարեցինք այն, ինչ ծրագրված էր` ոչ մի շեղում չի եղել, որից հետո ինքնաթիռը անխափան կերպով դեպի Հալեպ է շարժվել, այնտեղ բեռնաթափվել է և վերադարձել:

Սադրիչ են այն հայտարարությունները, թե մեր ինքնաթիռը թուրքական զինուժի կողմից պարտադրաբար է վայրէջքի դիմել: Նման խոսակցությունները սուտ են, դա ձեռնտու է տարածել նրանց, ում ինքնաթիռները խնդիրներ ունեն»,- պարզաբանեց Վահան Հովհաննիսյանը:

Լիլիթ Գալստյանը փաստեց, որ նախաձեռնությունը կարողացավ միավորել հասարակության բոլոր շերտերը: Նրա գնահատմամբ` նախաձեռնությունը քաղաքական չէր, այն չէր նախատեսում աշխարհագրական սահման. սա միավորիչ գաղափար էր:

«Ուզում եմ նշել, որ մեկ ամսից էլ պակաս ժամանակաշրջանում բազմաթիվ երիտասարդ կամավորներ օրուգիշեր սրտացավորեն քառասուն տոննա պարենամթերքը ընդունեցին, տեղավորեցին, փաթեթավորեցին, ինչը շատ գնահատելի է: Մենք կարևորում ենք ազգային հանձնառության գիտակցումի մթնոլորտը, որը կա մեր հասարակության մեջ, մենք պարտավոր ենք ամեն վայրկյան սիրիահայ համայնքին մեր պարտքը մատուցել»,- ասաց Լիլիթ Գալստյանը` հավելելով, որ ևս երկու օդանավի մարդասիրական օգնություն ունեն, ծրագիրը շարունակական է` մինչև Սիրիայում իրադրության կարգավորումը:

Վահան Հովհաննիսյանն իր հերթին մեծ գնահատականի արժանացրեց ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերածներին, այլև կազմակերպական գործընթացներում աջակցողներին` ՀԿ-ներին և Air Armenia ավիաընկերությանը, այն օդաչուներին, ովքեր տասներկու ժամ թռիչք իրականացրեցին:

Նա տեղեկացրեց, որ համագործակցել են Սիրիայի Կարմիր մահիկի և Հալեպի հայ առաջնորդարանի հետ, որը Սիրիայում կբաշխի հասցված օգնությունը ոչ միայն սիրիահայերին, այլև կարիքավոր ընտանիքներին: Բանախոսների տեղեկացմամբ` դեռևս մնացել է երկու օդանավի չափով մարդասիրական օգնություն, ինչը պետք է ուղարկվի, սակայն հստակ ինչ-որ բան ասելու համար դեռ վաղ է:

Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ամիս առաջ ձևավորված սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության նպատակն է, բարեգործություն կազմակերպելով, աջակցություն ցուցաբերել Սիրիայում երկրի իշխանության և ընդդիմության բախումների արդյունքում նյութական մեծ վնասներ կրած սիրիահայերին: Տասնյակ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ արձագանքել են սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության կոչին:

Նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են ցուցաբերել ԼՂՀ Գյուղի և գյուղաջակցության հիմնադրամը, «Ալեքս Գրիգ», «ԱրտՖուդ», «Աշտարակ կաթ», «Մարիաննա», «ՍԱՍ գրուպ» ընկերությունները, Ագրարային համալսարանը, իսկ «Գրանդ հոլդինգ»-ը տրամադրել է բեռների փաթեթավորման արկղերը:

Սեպտեմբերի 19-ից «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարին կատարվել են հետևյալ փոխանցումները` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ` 15 մլն դրամ, «Ղարաբաղ Տելեկոմ»` 5 մլն դրամ, «Միկ Մետալ» ընկերություն` 2 մլն դրամ, «Արմսվիսբանկ»` 1 մլն, «ՀայՌուսգազարդ»-ից` անհատներ, «Պրոտոն» ընկերություն` հինգ հարյուր հազար դրամ, «Իզոտոպ Դելտա» ընկերություն` հինգ հարյուր հազար դրամ, Երևանի 19-րդ ամբուլատորիա, Սեբաստիա բժշկական կենտրոն և Էլեն-Նարե ծննդօգնության կենտրոնի աշխատակիցներ` 210 հազար դրամ, «Հարվալ Մաշինարի»` 200 հազար դրամ, «Նուշիկյան ասոցիացիա»` 150 հազար դրամ, Գարեգին Նուշիկյան` 50 հազար դրամ:

Կոչին արձագանքել են ԱԺ բոլոր խմբակցությունները` ԱԺ ՀՀԿ խմբակցություն` 849 160 դրամ, ՕԵԿ խմբակցություն` 60 հազար դրամ, ԱԺ ՀՅԴ խմբակցություն` 56 հազար դրամ, Անահիտ Ավագյան` 60 հազար դրամ, Մարալ Հասրճյան` 40 հազար դրամ, Արմեն Մարտիրոսյան` 10 հազար դրամ և 2000 դրամ է փոխանցել Նարիմյան Սմբատը: Նախաձեռնության առաջին օրերին ՀՅԴ բյուրոյի և սիրիահայ բարերարների աջակցությամբ հավաքվել է 320.700 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Հալեպի 327 անապահով հայ ընտանիքներին` յուրաքանչյուրին 100-ական դոլար:

ՎիվաՍել ՄՏՍ ընկերության ցանցում ՎիվաՍելի հովանավորությամբ գործում է նվիրատվությամբ SMS ակցիա, որից հավաքված միջոցները նույնպես կուղղորդվեն «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին:

Առաջին անհրաժեշտության դեղորայքով իր աջակցությունն է ցուցաբերել «ԱրփիՄեդ» ընկերությունը, իսկ Հալեպ հումանիտար թռիչքի կազմակերպման աշխատանքներում շոշափելի աջակցություն է ցուցաբերել «Փյունիկ» հիմնադրամը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության բանկային հաշվեհամարը ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ է` 23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում