ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերինը կոչ է արել Իսրայելին զերծ մնալ Իրանի վրա հարձակումներից և սպասել Թեհրանի դեմ միջազգային հանրության սահմանած «պատժամիջոցների արդյունքին»:
Ինչպես հաղիորդում է BBC-ն, Քեմերոնի խոսքերով՝ Թեհրանի միջուկային ծրագիրը կարող է սպառնալիք ներկայացնել, սակայն պատժամիջոցներն արդեն «աննախադեպ արդյունք են տվել»:
Այնուամենայնիվ, Բրիտանիայի վարչապետը չի բացառել Իրան միջազգային ինտերվենցիայի հնարավորւթյունը, եթե այդ երկրի իշխանությունները շարունակեն արհամարել միջազգային հանրության «անհանգստությունը»:
Հիշեցնենք. երեկ Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարները նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ:









































