Հաջորդ տարի տնտեսության նախատեսված աճը կապահովեն շինարարությունը՝ 2.3 տոկոս աճ, արդյունաբերությունը՝ 9.5 տոկոս, ծառայությունները՝ 6.5 տոկոս և գյուղատնտեսությունը 4.5 տոկոս աճ: Գնաճը նախատեսում է 4±1.5 տոկոս աճ։ Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, 2013-ին տնտեսության աճը նախատեսվում է այս տարվա բարձր աճի հիման վրա. ՀՆԱ աճը 2012-ին կանխատեսվում է 7.1 տոկոսից բարձր, իսկ գնաճը կլինի սահմանված 4±1.5 տոկոս միջակայքում։
Գ. Մինասյանը հայտարարեց, որ հաջորդ տարի շարունակվելու են տնտեսության մրցունակության ապահովման աշխատանքները, արտահանմանը միտված արդյունաբերության աճը, հավասար մրցակցությունը տնտեսության բոլոր ոլորտներում։
Անդրադառնալով արտաքին պարտքի սպասարկման բարձր մակարդակին՝ Մինասյանը նշեց, որ այս տարվա վերջին արտաքին պարտքը կլինի 3.8 միլիարդ դոլար, իսկ 2013-ին կհասնի 4 միլիարդ դոլարի։ Սակայն, ըստ նրա, աճում է նաև ՀՆԱ-ն և ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը կլինի 37 տոկոս, որը մեր երկրի համար «միջին և ցածր բեռ» է։ Մինասյանի խոսքով, բյուջեն բալասավորված է, և արտաքին պարտքի սպաարկումը չի բերի այլ ծրագրերի խաթարմանը։









































