Հայաստանում վերջին տարիներին կտրուկ ավելացել է թմրամոլների քանակը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, եթե 2004թ.-ին 100 հազար բնակչին բաժին էր հասնում վեց թմրամոլ, ապա 2009թ.-ին այդ թիվն արդեն 28 է:
Ընդ որում, թմրամոլների վիճակագրական տվյալները կազմվել են միայն նարկոլոգիական դիսպանսերի տվյալներով, իսկ թմրամոլների գերակշիռ մեծամասնությունը գրանցված չէ եւ բուժվելու նույնիսկ ցանկություն չունի: