Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ստորագրել է մոլորակի ընդերքն ու կլիման պաշտպանող օրենք: Փաստաթուղթը սահմանում է «Մայր հող» հասկացությունը որպես «սուրբ» և «դինամիկ կենդանի համակարգ»: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Ըստ տեղեկությունների՝ կստեղծվի նաև «Մայր հողը» պաշտպանող հատուկ գերատեսչություն, որի պարտականությունը կլինի մոլորակի իրավունքների պաշտպանությունը: Բոլիվիայի պետական օրգանները պարտավոր են աջակցություն ցուցաբերել նոր ինստիտուտին:
Օրենքը սահմանում է այսպես կոչված կլիմայական արդարություն՝ բոլիվիացիներին տալով իրավունք՝ պահանջելու բազմակողմանի զարգացում և պաշտպանելու նրանց իրավունքները, որոնք արդեն տուժել են կլիմայական փոփոխություններից:
Օրենքի ուժի մեջ մտնելուն պես հանքերի և նավթարդյունաբերող ընկերությունների ողջ աշխատանքը պետք է համապատասխանի նորմերին:











































