Թուրքական Akşam թերթիփոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական տնտեսական կապերին.
«Վերջին 10 տարիներին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 10 անգամ: Երկու երկրները մտադիր են առաջիկա 5 տարիների ընթացքում այն հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի: Մինչև ընթացիկ տարեվերջ մենք մտադիր ենք ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 4 միլիարդ դոլարի»:
Նշվում է, որ Էրդողանն Ադրբեջան է ժամանել Տնտեսական համագործակցության կազմակերպության կոնֆերանսին մասնակցելու համար: Էրդողանի խոսքերով՝ իր ադրբեջանական այցի ուշադրության կենտրոնում է լինելու «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) հարցը, ինչպես նաև էներգետիկ այլ հարցեր:







































