Երեկ երեկոյան Հալեպում բեռնաթափվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության՝սիրիահայերի համարհումանիտար օգնություն փոխադրող օդանավը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով տեղ հասած հումանիտար օգնության բաշխման սկզբունքների և արդեն իսկ մեկնարկած նախապատրաստական աշխատանքների մասին:
Ըստ Ժ. Ռայիսյանի՝ քանի որ երեկ երեկոյան էր օդանավը բեռնաթափվել Հալեպի միջազգային օդանավակայանում, Հալեպում ձևավորված միջմիութենական, միջհամայնքային շտապօգնության մարմնի կամավորները օդանավակայան են գնացել այսօր, որպեսզի օժանդակությունը փոխադրեն քաղաք, որից հետո, բնականաբար,կսկսեն բաշխման գործընթացը: Նրա խոսքերով՝ դեռ վաղ է խոսել այն մասին՝ հասած օժանդակությունը բավարա՞ր է, թե՞ ոչ, որովհետև շտապօգնության մարմնի տղաները բաշխման գործընթացը դեռևս չեն սկսել, բեռը կփոխադրվի քաղաք, և նրանք կհասկանան՝ ինչպես բաշխել:
«Այն մարդկանց, ովքեր կարիքավոր են, օժադակության պետք ունեն՝լինեն հայ և, ինչու չէ, եթե կան ծանր կարիքի մեջ գտնվող սիրիացիներ, անպայման օգնություն կցուցաբերվի: Շտապօգնության շտաբի տղաները օգտակար կլինեն բոլոր քաղաքացիներին, ովքեր նեղ վիճակում են: Վստահաբար, օգնությունը կբաշխվի բոլոր սիրիահայերին։ Դեռ թողշտաբի տղաները եկած օժանդակությունը ապահով փոխադրեն քաղաք, որից հետո պարզ կդառնա»,- մանրամասնեց Ժիրայր Ռայիսյանը:
Հիշեցնենք, որ «Օգնիր եղբորդ» սիրիահայերին աջակցության բարեգործական նախաձեռնությունը երեկ օդանավով 15 տոննա պարեն՝ ձեթ, յուղ և այլ առաջին անհրաժեշտության սննդամթերք է ուղարկելՍիրիա:









































