ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է հոկտեմբերի 10-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հարկադիր իջեցված սիրիական ինքնաթիռից առգրավված բեռան հետաքննման ընթացքը.
«Սիրիական ինքնաթիռից առգրավված բեռն ունի ռազմական նշանակություն: Այն ունի որոշակի ռազմական նշանակություն: Եվ իմաստ չունի խոսքով շեղել, որ այդ սարքավորումը ռադարի կամ մեկ այլ բանի համար է: Ընդհանուր առմամբ, ռադարի բաղադրատարրերը գործածվում են ռազմական նպատակներով:
Իշխանությունները դեռ պատրաստ չեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել այդ բեռան մասին, սակայն Անկարան ունի բոլոր ապացույցները, որ այն ունի ռազմական բնույթ: Կան լուսանկարներ, հայտնի են ուղարկողն ու ստացողը: Կասեմ բացահայտ՝ ուղարկողը (սպառազինության արտադրման) մեր մեխանիկական ու քիմիական արդյունաբերության համարժեքն է, իսկ ստացողը՝ Սիրիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Կան նաև բեռան հաշիվ-ապրանքագրերը»:
Խոսելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի համար Թուրքիայի օդային տարածքի փակման մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ դա չի հանդիսանում Սիրիայի համարժեք գործողությունների պատասխանը: Էրդողանի խոսքերով՝ նախ Թուրքիան է հրաժարվել սեփական քաղաքացիական ավիացիայի համար Սիրիայի օդային տարածքից օգտվելուց:
Անդրադառնալով Էրզրում քաղաքում Սիրիա հումանիտար օգնություն փոխադրող հայկական ինքնաթիռի վայրէջքին, Էրդողանը միայն հայտարարել է, որ հայկական ինքնաթիռն Էրզրումում վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով, և այն բանից հետո, ինչ մասնագետները զննել են օդանավը, նա կարողացել է ազատ շարունակել իր ուղին:









































