Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբատեն խոսել է «Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոյի` հավաքականի կազմից դուրս մնալու մասին.
«Կասանոյին հավաքական չհրավիրելը մարզչի որոշումն է: Չեզարե Պրանդելին ցանկանում է գործի մեջ տեսնել նոր կատարողների:
Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը փոխել է կազմի կեսը, ինչն արել էր նաև աշխարհի 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Բացի Պիրլոյից Իտալիայի հավաքականում անփոխարինելի խաղացողներ չկան»,- Radio RAI-ի հետ զրույցում հայտարարել է Աբատեն:
Իտալիայի հավաքականի կազմում Կասանոն անցկացրել է 35 խաղ` խփելով 10 գոլ: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած7 խաղերում 30-ամյա հարձակվողը 4 գոլ է խփել:








































