ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի CNN-ի եթերում հայտարարել է, որ իր վրա պատասխանատվություն է վերցնում Բենղազիում ամերիկյան դեսպանատանը տեղի ունեցած ողբերգության համար, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը որոշում չեն կայացրել կապված դեսպանատան շինության պաշտպանության վերաբերյալ, քանի որ այդ պարտականությունը պետքարտուղարինն է:
Հիշեցնենք, որ զինված խմբավորման հարձակման հետևանքով Բենղազիում զոհվել էր ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը և ևս երեք ամերիկացի:








































